ՍԱՂՄՈՍ. Chapter 53
1 Այսուհետեւ՝ Դաւթի իմաստութեան օրհնութիւնը,
2 այն ժամանակ, երբ Զիփացիները եկան եւ ասացին Սաւուղին. Ահա Դաւիթը թաքուն նստած է մեզ մօտ։
3 Աստուա՛ծ, քո անուամբ փրկի՛ր ինձ եւ քո զօրութեամբ արդա՛ր հանիր ինձ։
4 Աստուա՛ծ, լսի՛ր իմ աղօթքները, ակա՛նջ դիր բերանիս խօսքերին։
5 Օտարներն ելան իմ դէմ, հզօրներն իմ կեանքն ուզեցինեւ քեզ իրենց աչքում Աստուած չհամարեցին։
6 Ահա Աստուած իմ օգնականն է, եւ Տէրը՝ իմ հոգու ապաւէնը։
7 Չարիքը շրջելով թշնամիներիս դէմ՝քո ճշմարտութեամբ կործանի՛ր նրանց։
8 Ես իմ բարի կամքով զոհ պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր, եւ գոհանամ քո անուամբ, քանի որ այն բարի է։
9 Իմ ողջ նեղութիւնից փրկեցիր ինձ, եւ աչքս տեսաւ կորուստը թշնամիներիս։