ՍԱՂՄՈՍ. Chapter 81

1 Աստուած կանգնեց աստուածների ժողովում, եւ նրանց մէջ դատապարտեց նրանց՝ ասելով.
2 Մինչեւ ե՞րբ պիտի անիրաւութեամբ դատէք. եւ աչառութիւն անէք մեղաւորներին։
3 Տեսէ՛ք դատաստանը որբի եւ այրու, արդա՛ր դատեցէք աղքատին ու խեղճին։
4 Փրկեցէ՛ք աղքատին ու տնանկին, մեղաւորի ձեռքից փրկեցէ՛ք նրանց։
5 Չհասկացան, չըմբռնեցին, խարխափեցին խաւարի մէջ, եւ երկրի բոլոր հիմքերը ցնցուեցին։
6 Ես ասացի՝ Աստուածներ էք դուք, կամ բոլորդ էլ որդիներն էք Բարձրեալի։
7 Բայց ահա մեռնում էք դուք որպէս մարդեւ ընկնում էք ինչպէս մի իշխան։
8 Ելի՛ր, Աստուա՛ծ, ու դատի՛ր աշխարհը, քանզի դո՛ւ պիտի ժառանգես բոլոր հեթանոսներին։