ՅԵՍՈՒ. Chapter 18
1 Երկրորդ վիճակն ընկաւ Շմաւոնին, Շմաւոնի որդիների ցեղին՝ ըստ իրենց տոհմերի. նրանց ժառանգութիւնն ընկած էր Յուդայի որդիների ժառանգութեան մէջ։
2 Նրանց բաժինը եղան. Բերսաբէէն, Սաբէէն, Մողադան,
3 Ասերսուաղը, Բաթուղը, Բողան, Ասոմը,
4 Եղթուղաադը, Երման,
5 Սիկեղան, Բեթմարքաբոթը, Ասերսուսիմը,
6 Բեթղաբաթը եւ նրանց ագարակները. տասներկու քաղաքներ ու նրանց աւանները,
7 Այինը, Ռեմոնը, Եթերը եւ Ասանը. չորս քաղաքներ եւ նրանց աւանները,
8 այդ քաղաքների շուրջը եղած բոլոր ագարակները մինչեւ Բաաղեթ Բերամմոթ, հարաւային Ռամաթայի մուտքի մօտ։ Այս է Շմաւոնի որդիների ցեղի ժառանգութիւնն ըստ իրենց տոհմերի։
9 Շմաւոնի որդիների ցեղի ժառանգութիւնն ընկած էր Յուդայի որդիների բաժնի մէջ, որովհետեւ Յուդայի որդիների բաժինն աւելի մեծ էր, քան նրանցը, ուստի Շմաւոնի որդիները ժառանգութիւն ստացան նրանց բաժնի մէջ։
10 Երրորդ վիճակը դուրս եկաւ Զաբուղոնի որդիներին՝ ըստ իրենց տոհմերի. նրանց ժառանգութեան սահմանները եղան մինչեւ Սարիդ։
11 Նրանց սահմանները ելնում են դէպի ծովը եւ Մարաղա, հասնում են մինչեւ Դաբասթէ, հանդիպում Եկնամի դիմացը գտնուող ձորին,
12 Սարիդից ետ են դառնում Բեթսամէի արեւելեան կողմը, դէպի Քասաղոթ Թաբորի սահմանները, անցնում Դաբարաթ եւ բարձրանում Յաբագայի մօտով.
13 այնտեղից անցնում են արեւելք՝ ձգուելով դէպի Կատասիմ քաղաքը, անցնում են Ռեմմոն, Ամաթարիմ Աննուա,
14 շրջւում են հիւսիսային սահմաններով մինչեւ Եկանթով եւ վերջանում Գայիում՝ Եփթայեղում.
15 նաեւ՝ Կատտամաթը, Նաաղողը, Սեմրոնը, Յադեղան եւ Բեթղեհէմը՝ տասներկու քաղաքներ եւ նրանց աւանները։
16 Այս է Զաբուղոնի որդիների ցեղի ժառանգութիւնն ըստ իրենց տոհմերի՝ նրանց քաղաքներով եւ աւաններով հանդերձ։
17 Չորրորդ վիճակը դուրս եկաւ Իսաքարին, Իսաքարի որդիներին՝ ըստ իրենց տոհմերի։
18 Նրանց սահմանները եղան՝ Յեզրայէլը, Աքասեղոթը, Սունամը,
19 Ափերեմը, Սիանը,
20 Ռամաթը, Ենդանիմը, Ռենաթը, Անարեթը,
21 Ռաբբոթը, Կէսիոնը, Այեմէսը, Ռենաթը, Ենգադիսը, Ենգադդան եւ Բեթմասեմը։
22 Այս սահմանները ծովային կողմից յարում են Թաբոթին եւ Կասիմին ու Բեթսամիւսին. նրանց սահմանները վերջանում են Յորդանան գետում՝ տասնվեց քաղաքներ ու նրանց աւանները։
23 Այս է Իսաքարի որդիների ցեղի ժառանգութիւնն ըստ իրենց տոհմերի՝ նրանց քաղաքներով ու աւաններով հանդերձ։
24 Հինգերորդ վիճակը դուրս եկաւ Ասերի որդիների ցեղին՝ ըստ իրենց տոհմերի։
25 Նրանց սահմանները եղան՝ Քեղկաթը, Ոողին, Բատնէն, Աքսափը,
26 Ամաթը եւ Մասաղը։ Ծովային կողմից սահմանները յարում են Կարմեղին, Սիորին եւ Բաղանայէին
27 եւ արեւելեան կողմից ետ են դառնում դէպի Բեթդագոն, հիւսիսից յարում են Զաբուղոնին, Գայիին, Եփթայէղին, մտնում են Սափաթա Բեթամեկ, գնում են Անայէլի սահմաններով եւ ձախ կողմից անցնում են Քաբող,
28 Աքրան, Ռոբ, Ամմոն եւ Կանայի, մինչեւ մեծ Սիդոն։
29 Ապա սահմանները ետ են դառնում Ռամա, մինչեւ ամրացուած Տիւրոս քաղաքը, շրջւում են դէպի Սոսա եւ վերջանում են ծովում, Ակզիփի կալուածքում.
30 ապա՝ Ամման, Ափեկան, եւ Ռաւոբան՝ քսաներկու քաղաքներ ու նրանց աւանները։
31 Այս է Ասերի որդիների ցեղի ժառանգութիւնն ըստ իրենց տոհմերի՝ նրանց քաղաքներով ու աւաններով հանդերձ։
32 Վեցերորդ վիճակը դուրս եկաւ Նեփթաղիմին, Նեփթաղիմի որդիներին՝ ըստ իրենց տոհմերի։
33 Նրանց սահմանները եղան՝ Մէեղէփը, Մայեղոմը, Բերսանայիմը, Արմէն, Նագեբը եւ Յաբնեղը մինչեւ Ղակու. սահմանները վերջանում են Յորդանան գետում։
34 Այս սահմանները ետ են դառնում դէպի Ազանոթ Թաբորի ծովը, այնտեղից անցնում են Կոկ, հարաւից հատում են Զաբուղոնը, ծովային կողմից՝ Ասերը, արեւելեան կողմից՝ Յուդայի երկիրը եւ Յորդանան գետը.
35 նաեւ՝ տիւրացիների պարսպապատ քաղաքները՝ Տիւրոսը, Ամաթը, Ռեկկաթը, Քեներեթը,
36 Ադամին, Ռամման, Ասորը,
37 Կադէսը, Եդրայինը, Ակնասորը,
38 Յարոնը, Մակդաղիէլը, Օրամը, Բեթանաթը եւ Թասմուսը՝ տասնինը քաղաքներ եւ նրանց աւանները։
39 Այս է Նեփթաղիմի որդիների ցեղի ժառանգութիւնն ըստ իրենց տոհմերի՝ նրանց քաղաքներով ու աւաններով հանդերձ։
40 Դանի որդիների ցեղին, ըստ իրենց տոհմերի, դուրս եկաւ եօթներորդ վիճակը։
41 Նրանց ժառանգութեան սահմանները եղան՝ Սարաան, Եսթաւուլը,
42 Սաղաբինը, Յեթղան, Թամնան,
43 Եղթեկովը, Բաաղոթը,
44 Բանեբարակը եւ Սամես, Յաաղոն,
45 Եղոն, Ակկարոն, Գաբաթոն, Յութ եւ Գեթրեմոն քաղաքները,
46 Բազէից ծովը եւ Բակրոնան՝ Յոպպէի մօտի սահմանի հետ։
47 Դանի որդիների սահմանը նրանց ժառանգութիւնից դուրս մնաց։ Այս է Դանի որդիների ցեղի ժառանգութիւնն ըստ իրենց տոհմերի՝ նրանց քաղաքներով եւ աւաններով հանդերձ։ Դանի որդիները չբնաջնջեցին ամորհացիներին՝ լերան վրայի իրենց նեղողներին, իսկ ամորհացիները նրանց չէին թողնում իջնել հովիտները եւ նրանցից խլում էին նրանց բաժնի սահմանները։ Դանի որդիները գնացին եւ պատերազմեցին Ղեսէմի դէմ, առան այն եւ սրի քաշեցին բնակիչներին, ժառանգեցին այն եւ բնակուեցին նրա մէջ ու իրենց հօր անունով Ղեսէմն անուանեցին Դան։
48 Այս է Դանի որդիների ցեղի ժառանգութիւնն ըստ իրենց տոհմերի՝ այս քաղաքներով եւ նրանց աւաններով հանդերձ։
49 Եւ վերջացրին երկրի բաժանումն իրենց սահմաններով։ Ամորհացիները շարունակեցին ապրել Եղովում եւ Սաղամիմում, բայց Եփրեմի ձեռքը ծանրացաւ նրանց վրայ, եւ նրանք Եփրեմին հարկատու դարձան։ Եւ գնացին աչքի անցկացնելու երկիրն իր սահմաններով։ Իսրայէլացիները Նաւէի որդի Յեսուին ժառանգութիւն տուին իրենց տարածքի մէջ.
50 Տիրոջ հրամանով նրան տուին նրա ուզած Թամնաթսարա քաղաքը, որ Եփրեմի լերան վրայ է, եւ նա շինեց քաղաքը եւ բնակուեց նրա մէջ։
51 Սրանք են այն հողաբաժինները, որ Եղիազար քահանան, Նաւէի որդի Յեսուն եւ Իսրայէլի ցեղերի նահապետները Սելովում, Տիրոջ առաջ, վկայութեան խորանի դռանը, վիճակով բաժանեցին։ Եւ գնացին աչքի անցկացնելու երկիրը։